‘Ռաշիդ Պետրոսյանն այլևս ԼՂՀ ԿԸՀ նախագահ չէ’

868

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն։

Ռաշիդ Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերից անցել է թոշակի, 2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: 
2010թ. օգոստոսի 9-ին ընտրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: Ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայոր է,  ունի   քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Լիսկա Խաչատրյանի թիկնապահը դուրս է գրվել’
Հաջորդ հոդվածը‘Իրանը կարող է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ‘