‘Ռաուլը՝ Հարի Քեյնի մասին’

1182

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլը կարծիք է հայտնվել «Տոտենհեմ»-ի ռմբարկու Հարի Քեյնի մասին:

«Քեյնը դասական հարձակվող է: Նա բոլոր խաղերում գոլ է խփում, և, ըստ իս, բազմաթիվ ուժեղ կողմեր ունի: Նա ինձ շատ է դուր գալիս:

Չգիտեմ՝ պատրաստվու՞մ է նա ինչ-որ բան փոխել կամ արդյո՞ք ունի այդպիսի հնարավորություն, բայց նրա մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է:

Ցանկանում եմ, որպեսզի նա տեղափոխվի «Ռեա՞լ»: Իսկ ինչու՞ ոչ: Կարծում եմ, որ շատ թիմեր կցանկանային Քեյնին տեսնել իրենց կազմում»,- Ռաուլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Տեսակրկնությունների համակարգը չի կիրառվի Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘«Ինտերի» սեփականատերերը հեղափոխություն են պատրաստում թիմում’