«Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը հնարավոր է գլխավորի «Վիլյառեալը», հաղորդում է El Chiringuito Tv-ն։
«Դեղին սուզանավն» օրեր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Կիկե Սետյենին։ Իսպանական ակումբի համար Ռաուլը գլխավոր մարզչի թեկնածուների թվում է։ Իսպանացի մասնագետը դիտարկում է «Ռեալ Մադրիդ Կաստիլիայից» հեռանալու և «Վիլյառեալը» գլխավորելու տարբերակը։
El Chiringuito TV-ի լրագրող Էդու Ագիրեն էլ տեղեկացնում է, որ Ռաուլը մտադիր է հանդիպում ունենալ «Ռեալի» ղեկավարության հետ։ Նա ուզում է ճշտել, թե ինչ ծրագրեր ունի ակումբն իր հետ Կառլո Անչելոտիի հնարավոր հեռանալու դեպքում։
«Վիլյառեալը» Լա լիգայի մեկնարկային 4 տուրերից հետո վաստակել է 3 միավոր։