‘
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, լեգենդար Ռաուլ Գոնսալես Բլանկոն առաջին գոլն է խփել «Նյու Յորք Կոսմոսի» կազմում անցկացրած պաշտոնական խաղում:
37-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել Հյուսիսաամերիկյան ֆուտբոլային լիգայի` «Ինդի Իլևեն» թիմի դեմ հանդիպման ժամանակ և օգնել է իր թիմին խուսափել պարտությունից: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Ռաուլը ոչ միայն «Նյու Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստ է, այլև ակումբի ակադեմիայի խորհրդատու:
‘