‘
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլ Գոնսալեսը չի ցանկանում ավաւտել իր ֆուտբոլային կարիերան և կարող է տեղափոխվել ՄԼՍ առաջնությունում հանդես եկող «Նյու Յորք Կոսմոս» ակումբ: Իսպանացի լեգենդար ֆուտբոլիստն իր ընտանիքի հետ մի քանի օր անցկացրել է Նյու Յորքում, ներկա է եղել «Նյու Յորք Կոսմոս»- խաղին և սկսել է բանակցություններ վարել ակումբի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է իսպանական «AS»-ը:
Հաղորդվում է, որ այս պահին ֆուտբոլիստն ակումբի հետ քննարկում է պայմանագրի կնքման հնարավորությունը, և երկկողմ որոշումը պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռաուլը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Արքայական ակումբի» կազմում, որտեղ նվաճել է 16 տիտղոս, Չեմպիոնների լիգայի մրցաշարում երեք հաղթանակները ներառյալ:
‘