‘
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը համաձայնության է եկել ՄԼՍ-ում հանդես եկող «Նյու Յորք Կոսմոս» ակումբի հետ և 2015 թ. հունվարից կպաշտպանի այդ ակումբի գույները: Այս մասին գրում է «Marca» պարբերականը։
Աղբյուրի տվյալներով, 37-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն կխաղա ակումբի հիմնական կազմում, այլև կմարզի ակումբային ակադեմիայի թիմերից մեկը։
Իսպանացի ֆուտբոլիստն ամերիկյան ակումբի ղեկավարության հետ հանդիպել է Նյու Յորքում։ Պայմանագիրը մոտ օրերս կստորագրվի։
Հիշեցնենք, որ «Ռեալից» բացի Ռաուլը հանդես է եկել նաև «Շալկեում» և քաթարական «Ալ-Սադդում»։
‘