Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող, Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը հրաժարվել է գլխավորել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Լիդս Յունայթեդը», հաղորդում է իսպանական AS-ը։
45-ամյա մասնագետը հրաժարվել է, քանի որ հույս ունի առաջիկա տարիներին գլխավորել «Ռեալը»։ Անցած տարի եւս նա չէր ընդունել մի քանի առաջարկներ գերմանական եւ իսպանական ակումբներից։
«Լիդսը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է 49-ամյա ամերիկացի Ջեսի Մարշին։ Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Լիդսը» 18 միավորով 17-րդ տեղում է։