‘Ռաուլը չի բացառել, որ հնարավոր է մարզչական կարիերա կսկսի’

746

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլը, ով հանդես է գալիս «Նյու-Յորք Կոսմոս»-ում, չի բացառել, որ մարզչական կարիերա է սկսելու:

«Դեռ չգիտեմ՝ ինչ է ինձ սպասվում ապագայում, բայց ոչինչ բացառել չեմ կարող: Ֆուտբոլն իմ կիրքն է: Ներկայումս բավականաչափ լավ ֆիզիկական վիճակում եմ գտնվում ու կարող եմ շարունակել խաղալ:

Երբ ավարտեմ մարզական կարիերաս, կմտածեմ մարզչական կարիերայի մասին: Քաթարում խաղալիս համատեղում էի նաև աշխատանքը Էսպայր ակադեմիայում: ԱՄՆ-ում նույնպես նման աշխատանք եմ կատարելու:

Թե ինչ ինձ համար կպատրաստի ճակատագիրը, հայտնի կդառնա առաջիկա 1-2 տարիներին»,- Ռաուլի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Վատցկե.«Ուղղակի չէինք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է հեռուստացույցը մեզ ցույց տալ 18-րդ հորիզոնականում»’
Հաջորդ հոդվածը‘Դի Մատեո. «Ցանկանում եմ հավատալ ԶԼՄ-ներին` «Ռեալի» հարձակվողների համար բարդ շրջան է»’