‘
Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը նոր պաշտոն է ստանձնել «արքայական» ակումբում: Այս մասին հաղորդում է AS-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 40-ամյա իսպանացին ստանձնել է ակումբի գլխավոր տնօրենի՝ Խոսե Անխել Սանչեսի օգնականի պարտականությունները:
Հենց Ռաուլն էր այսօր կազմակերպել թիմի նորեկ Դանիել Սեբալյոսի ներկայացման արարողությունը: Մոտակա օրերին Իսպանիայի հավաքականի նախկին ավագը կմեկնի ԱՄՆ՝ միանալու Զինեդին Զիդանի թիմի մինչմրցաշրջանային հավաքին:
‘