‘Ռաուլի լավագույն մարզիչները’

945

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն նշել է այն մարզիչների անունները, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել իր կարիերայի վրա: Ռաուլն առանձնացրել է Խորխե Վալդանոյին, ում օրոք կայացել է մադրիդյան ակումբում իր նորամուտը, Ֆաբիո Կապելոյին և Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե դել Բոսկեին:

-Եթե պետք է ընտրեմ երեք մարզչի, ապա կնշեմ Խորխե Վալդանոյին, Վիսենտե դել Բոսկեին և Ֆաբիո Կապելոյին: Ինձ հիացրել են հատկապես Կապելոյի աշխատանքային մեթոդները: Նա մարզումներին ակտիվություն էր հաղորդում: Կապելոն ինձ այլ դիրքերում լավ խաղալու վերաբերյալ կարևոր խորհուրդներ է տվել, որոնք հետագայում օգտակար են եղել,-Ռաուլի խոսքը մեջբերված է «beIN SPORTS»-ից:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում աշխատանքից ազատել են «Ռեալին» վիրավորած լրագրողին’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Նեյմարը սանրվածքներ անելու մոլուցք ունի»’