‘Ռաուլ Ալբիոլ. Կասիլյասին քննադատում են, որ նա չստանա «Ոսկե գնդակը»’

668

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը հայտարարել է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի դեմ լրատվամիջոցներում հատուկ արշավ է գնում, որպեսզի նրան խանգարեն նվաճել «Ոսկե գնդակը»:

«Կասիլյասի հասցեին թափվող ամբողջ քննադատությունը մեկ նպատակ ունի. Թույլ չտալ, որ նա նվաճի «Ոսկե գնդակը»:

Առանց այդ էլ պարզ է, որ դարպասապահի համար այդ մրցանակը նվաճելը շատ բարդ է, բայց եթե ինչ-որ մեկը կարող է դա անել, ապա դա միայն Կասիլյասն է: Նա գերազանց մրցաշրջան անցկացրեց:

Այդ մրցանակին շատերն են արժանի: Ամենաօպտիմալ տարբերակը այն կլիներ, որ մրցանակը միաժամանակ հանձնվեր Ռոնալդուին, Մեսիին, Կասիլյասին եւ Ինյեստային: Բայց «Ոսկե գնդակը» միայն մեկն է: Հասկանալի է, որ բոլորը չէ, որ գոհ կմնան»,- Ալբիոլի խոսքն է մեջբերում EFE-ն:

Նախորդ հոդվածը‘«Արմավիայի» չվերթները նորից դադարեցվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի. գործնական քայլեր անելու հերթը ՆԱՏՕ-ինն է’