‘Ռաուլ. «Այն, ինչ «Ռեալից» հեռանալուց հետո ինձ հետ տեղի ունեցավ, հիասքանչ էր» ‘

1691

«Ռեալում» տիրող իրավիճակի, Մադրիդից հեռանալու և հնարավոր վերադարձի մասին 1 «AS»-ը զրուցել Ռաուլ Գոնսալեսի հետ: Ներկայացնում ենք  հարցազրույցը որաշակի կրճատումներով:

Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կարող եք «Ռեալի» նախագահը դառնալ:

-Հիմա նման հնարավորության մասին չեմ մտածում։ Փորձում եմ գլուխ բերել նոր աշխատանքս, տեղյակ լինել դաշտում և ֆուտբոլային բիզնեսում կատարվելիքից: Պետք է նոր պաշտոնումս մոտ մեկ տարի աշխատեմ, որպեսզի հասկանամ, թե ինչպես եմ դրանից գլուխ հանում:

Ի՞նչ եք մտածում այն կանոնների մասին, որոնք Ֆլորենտինոն սահմանել է նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների համար:

-Մանրամասներին ծանոթ չեմ, բայց տեսնում եմ, որ ակումբում հայացքների անհամաձայնություն կա:

Անհամաձայնությո՞ւն» ասացիք:

-Այո՛, բայց դա իմ կարծիքն է: Կողքից հայացք։

Օրինակ՝ Սանտյագո Բեռնաբեուն այսօրվա կանոնակարգով նախագահ դառնալ չէր կարող: Արդյո՞ք Ֆլորենտինոն «Ռեալը» բացառապես վերնախավի ակումբ է դարձրել:

-Դրա համար էլ պահպանվել է անդամակցությունը։ Նախագահական խորհրդի անդամները կարող են արտահայտել իրենց դժգոհությունն ու պաշտպանել սեփական տեսակետը: Հաջորդ տարի նախագահական ընտրություններ են, բայց արդեն հիմա մյուսները կարող են քննարկել կուտակված հարցերը:

Ֆլորենտինո Պերեսն ասե՞լ է, որ կարող եք ակումբ վերադառնալ:

-Նա ասել է, որ կարող եմ ցանկացած պահի վերադառնալ:

Ինչպե՞ս է ասել դա:

-Մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ասաց, որ «Սանտյագո Բեռնաբեուն» իմ տունն է:

Նա պաշտոնապես որևէ պաշտոն առաջարկե՞լ է:

-Խոսակցություններ եղել են… Հիմա ինքս եմ որոշումներ ընդունում, բայց ակումբին կտեղեկացնեմ, եթե համաձայն լինեմ։

Ռեալն» ի՞նչ պայմաններ պետք է ապահովի, որպեսզի Իսպանիայի մայրաքաղաք վերադառնաք:

-Առաջին հերթին որոշումը պետք է ընտանիքիս ներսում կայացվի: Ինձ հանգստացնում է այն խոսքը, որ ակումբի դռներն ինձ համար միշտ բաց են, բայց անկեղծ ասած, վստահ չեմ, որ նման իրավիճակ մոտակա մեկ-երկու տարում կստեղծվի: Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ, ապագայում… Ով իմանա…

Ռեալի» երկրպագուները մինչև հիմա անհանգիստ են, որ Ձեզ արժանավայել հրաժեշտ չեն տվել: Դուք ևս այդպե՞ս եք մտածում:

-Այդ պահից միայն լավ հիշողություներ են պահպանվել, բայց սխալ ժամանակ էր ընտրվել, ինչը հետաքրքված շատ մարդկանց անհանգստության պատճառը դարձավ:

Սպասեք․․․ Ռաուլ, մի՞թե կարելի է խոսել սխալ ընտրված ժամանակի մասին, երբ խոսքը թիմի ամենահեղինակավոր խաղացողի ու ավագի մասին է։

-Ավելի ուշ նորից հնարավորություն ստացա «Սանտյագո Բեռնաբեուի» հանդիսատեսի առաջ խաղաշապիկ հագնելու և նրանց ջերմ ընդունելությանն արժանանալու:

Ռեալն» ինչոր կերպ թեթևացրե՞ց ակումբից հեռանալը:

-Ինչպես ինձ է թվում, այդ ժամանակ դա ճիշտ որոշում էր ինձ ու ընտանիքիս համար։ Ինձ սպառված էի զգում:

Սպառվա՞ծ։ «Շալկեում» ցույց տվեցիք, որ դեռևս մրցունակ խաղացող եք:

-Առաջ գնալու ժամանակն էր։ Ես ակումբի հետ դեռ մեկ տավա պայմանագիր ունեի ու 17 հիանալի մրցաշրջան էի անցկացրել:

Առա՞ջ գնալու:

-Ինձ այդպես թվաց: Կարող եմ միայն այդ պահի զգացողություններիս մասին ասել:

Ասում են, որ Իսպանիայում ֆուտբոլի լեգենդներին այնպես չեն հարգում, ինչպես Իտալիայում։

-Իտալիայում ավելի շատ են հարգում Բուֆոնի, Տոտիի, Դել Պիերոյի, Մալդինիի ու Պիրլոյի պես ֆուտբոլիստներին, բայց ֆուտբոլը ներկայով է ապրում ու հաճախ չէ, որ հետ ենք նայում:

Կցանկանայի՞ք կարիերան «Ռեալում» ավարտել:

-Դա իմ երազանքն էր, բայց ոչնչի համար չեմ զղջում։ Այն, ինչ «Ռեալից» հեռանալուց հետո ինձ հետ տեղի ունեցավ, հիասքանչ էր, ու աշխարհում ոչնչի հետ դա չէի փոխի: Մադրիդը լքելը բարդ որոշում էր, բայց թիկունքումս միայն «Սանտյագո Բեռնաբեուում» ձեռք բերած փորձը մնաց:

Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ Կասիլյասը հեռացավ ակումբից՝ բոլորին սեփական նախաձեռնությամբ հրաժեշտ տալով:

-Այդ հիշողությունները… սովորական չեն: Միայն Իկերն ու ակումբը գիտեն տեղի ունեցածի իրական պատմությունը․ մնացածն ուղղակի հետևում էին: Բարեբախտաբար, միջոցառում տեղի ունեցավ, որը, իմ կարծիքով, պետք է միանգամից կազմակերպվեր: 

Նախկինում ակումբում առկա «հայացքների անհամաձայնության» մասին եք խոսել: Ի՞նչ կասեք Մոուրինյուի «Ռեալում» եղած ժամանակների մասին:

-Նա երկու տարվա մեջ հիանալի աշխատանք կատարեց։ Նա ուժեղ ու մրցունակ թիմ ստեղծեց, կարողացավ իր իսկ դաշտում պարտության մատնել «Բարսելոնային»: Երրորդ մրցաշրջանում զգացվում էր, որ թիմում անհամաձայնություն կար: Խնդիրն օբյեկտիվ վերլուծելու համար պետք է աղբյուրը հասկանալ։ Անգամ այն ժամանակ, երբ դեռ ակումբում էի, շատ էին այն մարդիկ, ովքեր հանգամանքների իրական պատկերից տեղյակ չէին:

Մոուրինյուի «մենք ընդդեմ աշխարհի» ձևաչափը Ձեզ դո՞ւր եկավ:

-Նախագիծ ստեղծելու և թիմը համախմբելու տարբերակներ շատ կան: Բոլորն էլ հարգում եմ, բայց ինձ թվում է՝ Մոուրինյուն մարզական առումով անպիսի թիմ կերտեց, որն այդ տարիներին ընդունակ էր հաջողությամբ վերահսկել «Բարսելոնայի» խաղը: 

Խոսենք մարզական տնօրենի՝ ակումբում ունեցած դերի կարևորության մասին: Հիմա Դավիդ դե Խեայի չկայացած տրանսֆերը վնասե՞լ է «Ռեալի» հեղինակությունը:

-Նման դրվագներ շատ են եղել։ Վստահ եմ, որ կատարվածն ակումբից դուրս գտնվող մարդկանց մոտ շփոթմունք է առաջացրել:

Ինչպե՞ս կարող էր իրեն զգալ Կեյլոր Նավասը, երբ այդ ամենը տեղի էր ունենում:

-Վերջերս հանդիպեցի նրան ու շնորհավորեցի հիանալի մրցաշրջանի համար: Նա արագ որոշում կայացրեց, ջանասիրաբար աշխատելու իր ցանկությունը ցույց տվեց ու ապացուցեց, որ որոշ դեպքերում խնդիրները մեզ ավելի ուժեղ են դարձնում:

Կրիշտիանուի հեռանալուց հետո «Ռեալն» ապագա կունենա՞։

-Այն, ինչ նա անում է ակումբի համար, անկասկած բացառիկ է։ Նա վերջին 7-8 տարիներին թիմի լավագույն ռմբարկուն է եղել: Դժվար թե գտնվի մեկը, ով համաձայն չի լինի, որ անընդհատ մարզվելու և ինքնակատարելագործվելու նրա կիրքը հիացմունքի է արժանի:

Լա՞վ են նրա ու Ձեր հարաբերությունները:

-Այո՛, ես ու Ռոնալդուն լավ հարաբերություններ ունենք։ Մենք հարգում ենք միմյանց: Ցավալի է, որ «Ռեալում» ընդամենը մեկ մրցաշրջան ենք միասին խաղացել, բայց այդ ընթացքում կարողացել ենք լավ շփում հաստատել:

Անցյալ մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսի խաղը Ձեզ վշտացրե՞լ է:

-Նրա համար բարդ մրցաշրջան էր։ Խամեսը շատ տաղանդավոր է և ակումբի համար առանցքային ֆուտբոլիստ կդառնա: «Ռեալում» չի կարելի ձեռքերը ծալել ու նախորդ տարիների հաջողությանը սպասել։ Հույս ունեմ, որ Խամեսը կշարունակի աճել, որովհետև վստահ եմ՝ նա շատ բան կարող է տալ ակումբին:

***

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Qatar Airways-ի հետ մինչև 2017 թվականը’