‘Ռաուլ Գոնսալես.«Հիմա «Ռեալում» թագավորում են Սերխիո Ռամոսը և Կասիլյասը»’

1311

‘

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, ով ներկայում իր կարիերան շարունակում է ԱՄՆ-ի «Նյու Յորք Կոսմոսում» (NASL), ամերիկյան  և ֆրանսիական ամսագրերին տված հարցազրույցում խոսել  է իր ներկայիս վիճակի մասին, գնահատել իր կարիերան ամերիկյան թիմում»: Իսպանական Marca-ն ներկայացրել է որոշ մանրամասներ այդ  հարցազրույցից,որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը;

«Ես այնքան էլ լավ չեմ հասկանում Galacticos-ի իմաստը: Այս տերմինը ինձ բոլորովին դուր չի գալիս: Ես սիրում եմ մաքուր ֆուտբոլը, իսկ այդ հասկացությունը ֆուտբոլի մաս չի կազմում, դա այլ մի բան է»,-ասել իսպանացի ֆուտբոլիստ և հիշել այն ժամանակները,երբ ինքը որպես «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ մարզվում էր՝ աշխատանքի մեջ ներդնելով իր ողջ ուժերը:

«Ֆուտբոլը պետք է յուրաքանչյուր տարի ավելի լավը դառնա, և մենք պետք է նպաստենք դրան,սովորեցնենք բարձրակարգ ֆուտբոլ: Երբ ես տեսա,որ ֆուտբոլը փոքր ինչ նահանջում է, ես որոշեցի, որ պետք է շարունակեմ, որպեսզի ավելի լավը դառնամ»:

 Ռաուլը անդրադարձել է նաև իր անցած ճանապարհին և անդրադարձել այն հարցին, թե ինչու ինքը չի արժանացել «Ոսկե գնդակի»:

«Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ իմ սիրած գործին և միշտ  արել եմ այն, ինչն ինձ ամենից շատ է դուր եկել: Եվ ինձ  բոլորովին էլ չի հուզում, որ ես չեմ արժանացել «Ոսկե գնդակի».չէ որ ֆուտբոլը թիմային խաղ է և հաղթում է ողջ թիմը»:

Ռաուլը հպարտ է, որ եղել է «արքայական» ակումբի ավագը, առաջնորդել է թիմին, նպաստել նրա հաղթանակներին: Նա ասել է, որ դա իր կյանքի լավագույն ժամանակաշրջան է եղել:

«Հիմա «Ռեալում» թագավորում են Սերխիո Ռամոսը և Կասիլյասը,ինչպես նաև շատ օտարերկրացիներ, ովքեր լավ  են հասկանում,թե ինչ պատիվ է այդ ակումբի կազմում հանդես գալը»:

Ռաուլը հիշել է նաև այն տարիները, երբ խաղում էր Քաթարում։ Ռաուլը նշել է, որ Քաթարում ֆուտբոլն այնքան էլ չէր հետաքրքրում քաղաքացիներին, մինչդեռ ԱՄՆ-ում հանդիպումները հաճախելիության խնդիր չունեն։

«Ես սովորել էի խաղալ կիսադատարկ մարզադաշտերում։ Քաթարում տրիբունաներում ոչ ոք չէր լինում հանդիպումների ժամանակ։ Այստեղ՝ Ամերիկայում, ես այնպիսի զգացողություն ունեմ, թե վերադարձել եմ «Սանտյագո Բեռնաբեու»»,-ասել է Ռաուլը, ով քաթարյան «Ալ Սադում» խաղացել է 2012-14 թթ։

‘

Նախորդ հոդվածը‘Դե Խեա. «Չգիտեմ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում, սակայն ներկայում Կասիլյասն անփոխարինելի է»’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ դե Խեա. «Մենք պետք է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք» ‘