‘
Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով վերջերս պայմանագիր է կնքել «Նյու Յորք Կոսմոսի» հետ, իր կարծիքն է հայտնել «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոյի մասին, ինչպես նաև խոսել է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
«Դել Պիերոն իտալական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Ես նրան շատ եմ սիրում և հարգում:
Եթե թիմ ունենայի ու՞մ կհրավիրեի. Մեսսիի՞ն, թե՞ Ռոնալդուին: Պատասախանը պարզ է` երկուսն էլ: Նրանք լավագույն ֆուտբոլիստներն են և Պելեի, Մարադոնայի հետ նույն մակարդակի վրա են»,-Ռաուլի խոսքը մեջբերված է Goal.com-ից:
‘