‘Ռաուլ. «Երեւի էլի բուռն հույզեր կունենամ»’

1524

«Ռեալ Մադրիդի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը պատասխանել է մի շարք հարցերի: «Շատերն ինձ հարցնում են «Ռեալ» վերադառնալու մասին, բայց այս պահին դեռ ժամանակը չի: Ես նույնիսկ մարզչական արտոնագիր չունեմ: «Մադրիդը» իմ տունն է, իմ կիրքը, այստեղ եմ ես կայացել որպես խաղացող, ու մարդիկ ինձ գիտեն հենց Արքայական ակումբում ելույթներով: Որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ վերադառնալ «Մադրիդ»:

Ակումբը երբեք առանձին վերցրած մեկ մարդուց չի կախված: «Ռեալ Մադրիդում» շատերն են աշխատում ակումբի բարօրության համար, եւ դրանով մեծ օգուտ են տալիս, չնայած, երբեմն, դրա մասին նույնիսկ չենք էլ իմանում: Նույնը վերաբերում է նաեւ նախկին խաղացողների փորձին եւ նրանց թողած ժառանգությանը: Պայքարել դաշտում, երբեք չհանձնվել եւ խաղալ ազնիվ ֆուտբոլ: Ահա սրանք են «Մադրիդի» գլխավոր սկզբունքները, եւ դրանք մեծ նշանակություն ունեն:

Վաղ թե ուշ գալիս է կարիերան ավարտելու ժամանակը: Հիմա ես պետք է նոր հույզեր ապրեմ: Իմ ճանապարհին նոր նախագծեր կլինեն, որտեղ կկարողանամ իմ կարիերայի ընթացքում ձեռք բերած փորձը կիրառել»,- ասել է Ռաուլը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Boxing day-ը խանգարում է Անգլիայի հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Լեսթեր» 1-0․Առաջատարը պարտվում է (տեսանյութ)’