‘Ռաչինսկի. Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի վերջնական նախագիծը նախապատրաստվել էր հուլիսի 24-ին ‘

581

Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի վերջնական նախագիծը նախապատրաստվել էր հուլիսի 24-ին: Այդ մասին ասյօր «Հայաստանը փակուղում, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Լեհ դիվանագետի խոսքով, համաձայնագրի բոլոր կետերի և դրույթների վերաբերյալ հասարակայնության անբավարար իրազեկվածությունը կապված էր այն բանի հետ, որ միջազգային պրակտիկայում չկա այնպիսի դեպք, երբ «հում» փաստաթուղթը, որը մշտապես փոփոխությունների է ենթարկվում, հասանելի լինի հասարակայնությանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ եթե Հայաստանը փաստաթուղթը նախաստորագրեր սկզբնական տեսքով, կմնային միայն առաջին ու վերջին էջերը, քանի որ մնացած դրույթներն անընդհատ փոփոխվում էին, և այդ պատճառով նպատակահարմար չէր դրանք հրապարակել:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը Լոնդոնում կմասնակցի ALDE-ի համագումարին ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Բյուջե-2014. Կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա ‘