‘
Հռոմի «Ռոմայի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը խոսել է Իտալիայի ընթացիկ առաջնությունում հռոմեացիների մրցելույթների և իր ազգային թիմի կամզում գալիք Մունդիալին մասնակցելու մասին։
—Իհարկե «Ռոման» մտադիր է պայքարել սկուդետոյի համար։ Մենք հավակնոտ ենք, ուզում ենք պայքարել մրցանակների համար, բայց պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք։ Այս թիմը ստեղծվել է հաղթելու համար։ Բայց պետք է նաև ըստ արժանվույն գնահատել մեր մրցակիցներին, նրանք շատ հզոր են։ Ինչ վերաբերում է գալիք Մունդիալի Բելգիայի հավաքականի հայտացուցակում լինել-չլինելու հարցին, ապա այլևս չեմ ուզում խոսել ազգային ընտրանու մասին։ Ռոբերտո Մարտինեսն ասել է, թե իր ընտրությունն ավելի ուշ կկատարի, բայց ես իհարկե դրա հետ կապված մի քանի հարցեր ունեմ։ Ես վախենում եմ, որ բաց կթողնեմ ևս մեկ աշխարհի առաջնություն,- Նաինգոլանին է մեջբերում Football Italia-ն։
‘