‘Ռասսել Քրոուն նոր՝ «Ձմեռային հեքիաթ» ֆիլմում’

799

Նյու Յորքում մեկնարկել են սցենարիստ Ակիոա Գոլդմանի դեբյուտային՝ «Ձմեռային հեքիաթ» ֆիլմի նկարահանումները: Համացանցում արդեն հայտնվել են գլխավոր բացասական կերպարով հանդես եկող Ռասսել Քրոուի լուսանկարները, որը մարմնավորում է ավազակախմբի ղեկավար Պերլի Սոումսին:

Ֆիլմը պատմում է Փիթեր անունով երիտասարդ գողի մասին, որը սիրահարված է թոքախտավոր Բեվերլիին: Մահվանից հետո աղջիկը դառնում է Փիթերի պահապան հրեշտակը, իսկ տղային նրա օգնությունն անկասկած, պետք է, քանի որ նրան արկածների մի ամբողջ շարան է սպասում. պարանորմալ երեւույթներ, ժամանակի մեջ ճամփորդություններ եւ մոգական բնույթի այլ հետաքրքիր իրադարձություններ: Դրան գումարած՝ Փիթերին հետեւում են նրա նախկին «գործընկերները»:

Ռասսել Քրոուից բացի, ֆիլմում նկարահանվում են նաեւ Ուիլլ Սմիթը, Քոլին Ֆարրելը, Ուիլյամ Հերթը եւ Ջեսիկա Բրաուն Ֆինդլին: Նկարահանումները կշարունակվեն եւս երկու ամիս:  

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Մեր թշնամին ծայրահեղականությունն է’
Հաջորդ հոդվածը‘Վթարի է ենթարկվել Սաշիկ Սարգսյանի որդի՞ն ‘