«Ռաֆահ» անցակետով նոյեմբերի 15-ին 107 ռուսաստանցի է անցել

132

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով  107 ռուսաստանցի է հեռացել։

Այդ մասին հաղորդել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունում։

«Երեկ «Ռաֆահ» անցակետը շարունակել է աշխատել հաստատված ժամանակից շատ։ Դա հնարավորություն է տվել Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խմբին եգիպտական կողմ անցկացնել մարդկանց լրացուցիչ խմբերի։ Այդպիսով, երեկվա ընթացքում Գազայի հատվածից սահմանն անցել է 107 ռուսաստանցի»,- նշել են ԱԻՆ-ում։

Ռուսաստանցիների խումբն ավտոբուսներով մեկնել է Կահիրե, որտեղից օդանավով կմեկնի Մոսկվա։

Կահիրեում են նաև նախորդ օրը Գազայից տեղափոխված ևս 40 ռուսաստանցիներ։ Ընդհանուր առմամբ՝ հակամարտության գոտուց հաջողվել է տարհանել 316 հոգու, նրանցից Ռուսաստան է հասել 168-ը։

Նախորդ հոդվածըԲայդենը կրկին Սի Ձինպինին բռնապետ է անվանել
Հաջորդ հոդվածըԻսրայելի նախագահը ափսոսանք է հայտնել Գազայում մարդկանց մահվան կապակցությամբ