‘Ռաֆայել Բենիտես. Ինձ չի անհանգստացնում երկրպագուների վերաբերմունքը’

619

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ իրեն չի անհանգստացնում լոնդոնյան ակումբի երկրպագուների վերաբերմունքն իր նկատմամբ: Նշենք, որ երկրպագուների մի ստվար հատված բացասաբար է վերաբերվում իսպանացուն «Չելսիում» հայտնվելու առաջին իսկ օրից:

«Եթե ես տեսնեմ, որ իմ խաղացողները մարզումների ժամանակ դժկամությամբ են աշխատում, այդ ժամանակ ես կանհանգստանամ: Ես մի քանի հնաբնակների հետ զրուցել եմ, որպեսզի հասկանամ, թե ինչն ենք ճիշտ անում, իսկ ինչը պետք է փոխենք:
Այսպես ասեմ, մենք խաղացողների հետ ամեն օր ենք աշխատում, եւ նրանք երջանիկ են: Մենք չենք կարող արտաքին երեւույթները վերահսկել, սակայն ես կարող եմ ազդել խաղացողների վրա, բացատրել որոշ բաներ եւ վերլուծել իրավիճակը»,- ասել է Բենիտեսը բրիտանական մամուլի հետ հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. Հրայր Թովմասյանի կարգադրությամբ անձնագրերի տվյալներ են հավաքագրվում ԱՆ-ում (Թերթիկների լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. Սերժ Սարգսյանն ընդամենը շփման մեջ է մտել ժողովրդի հետ, խոսել է մարդկանց հետ և խոսել է շատ անմիջական’