‘
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ում թիմը փայլուն է մեկնարկել «Սերիա Ա-ում», ՉԼ-ի մեկնարկային տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ վստահություն է հայտնել իր թիմի նկատմամբ: «Մենք բավականաչափ վարպետություն ունենք, որպեսզի հաղթենք խմբի ցանկացած թիմի, նույնիսկ ֆավորիտին` Դորտմունդի «Բորուսիային», նշել է Բենիտեսը, ով կարևորել է նաև թիմի կազմի ռոտացիայի հնարավորությունը:
‘