‘Ռաֆայել Բենիտես. Ուրախ կլինեմ, եթե Գվարդիոլան գլխավորի «Չելսին»’

583

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ամռանը նրա փոխարեն «Չելսին» կգլխավորի «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Գվարդիոլան նվաճումների տպավորիչ ցանկ ունի: Եթե նա գա «Չելսի» եւ ակումբը տիտղոսներ նվաճի, ես շատ ուրախ կլինեմ:

Երբ ես համաձայնվում էի գլխավորել «Չելսին», հասկանում էի, որ պայմանագիրը ստորագրում եմ ընդամենը 6-7 ամսով: Ավելի երկար ժամկետի մասին չեմ մտածում»,- Բենիտեսի խոսքն է մեջբերում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողանի և պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարը Թուրքիայում լավագույնների շարքում է (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ԿՀՎ-ի գործակալների կողմից առեւանգված գերմանացին կստանա փոխհատուցում ‘