‘Ռաֆայել Բենիտես. «Չելսիի» կազմը դժվար կլինի ուժեղացնել’

579

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը անդրադարձել է հունվարին բացվող տրանսֆերային պատուհանում լոնդոնյան ակումբի կազմը ուժեղացնելու թեմային: Մարզիչի կարծիքով, թիմի կազմը շատ դժվար կլինի ուժեղացնել:

«Մենք ձգտում ենք միասին աշխատել՝ ես եւ ակումբը: Ունենք որոշ նկատառումներ, կապրենք, կտեսնենք: Այդ ամենը ի շահ ակումբի պետք է լինի: Մենք աշխատում եւ փնտրում ենք անհրաժեշտ խաղացողներ: Դա հեշտ չէ, որովհետեւ որպես թոփ-ակումբ մենք արդեն ունենք լավ խաղացողներ, դժվար է գտնել ավելի լավերին, քան մեր ունեցածն է»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հերթական աճը՝ այս անգամ զբոսաշրջության ոլորտում’
Հաջորդ հոդվածը‘Բեն Աֆլեքը հերքել է իր քաղաքական կարիերայի մասին լուրերը’