‘
«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Իտալիայի «Սերիա Ա-ի» 5-րդ տուրում կայացած «Սասսուոլոյի» հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում ասել է հետևյալը: «Այս ոչ-ոքին սովորեցրեց, որ մենք չենք կարող անընդհատ հաղթել: Մենք վատ չխաղացինք, պարզապես՝ մի փոքր թերագնահատեցինք մրցակցին: Անցյալ տուրում «Ինտեր»-ից 0:7 հաշվով կրած պարտությունից հետո, թվում էր`չափազանց հեշտ կլինի հաղթել «Սասսուոլոյին»: Բայց նրանք բավականին կազմակերպված թիմ են, ունեն գրագետ ֆուտբոլիստներ, և սա դեռ նրանց ամբողջ պոտենցիալը չէ: Կարծում եմ՝ «Ինտեր»-ից նման հաշվով կրած պարտությունը պատահականություն էր: Մենք հավատում ենք մեր ուժերին»:
‘