‘Ռաֆայել Թեյմուրազյան. Ընտրություն չկա, քանի դեռ մեդիա դաշտը հսկվում է մեկ կետից’

1110

Քաղաքացի Ռաֆայել Թեյմուրազյանը «Ֆեյսբուք»-ում գրում է.

Ինձ թվում է՝ շատերն ընտրությունը շփոթում են քվեարկության հետ: Ընտրությունն ըստ էության չդադարող գործընթաց է, իսկ փետրվարի 18-ին նշանակված է այդ գործընթացի հերթական փուլերից մեկը՝ քվեարկությունը: «Կեղծված ընտրություն» ասելով մեզանում ավելի շատ հասկացվում է հենց «կեղծված քվեարկությունը», բայց եթե անգամ քվեարկությունը չկեղծվի, միևնույն է՝ «ընտրությունները» Հայաստանում կեղծված են՝ առնվազն 2002-ի ապրիլից (երբ եթերազրկվեցին վերջին մոհիկաններ «Ա1+» ու «Նոյյան տապան» հեռուսատաընկերությունները):

Տարիներ շարունակ լրատվական դաշտը վերահսկվում է մի կետից: Եթե նույնիսկ չհաշվենք քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող շարունակական հալածանքները, միայն սա (եթերի վերահսկումը) հերիք է ասելու, որ Հայաստանում ընտրություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում արդեն շատ վաղուց (տեսական հնարավորություն էլ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մեդիա դաշտը հսկվում է մեկ կետից):

Կարճ ասած՝ կարիք չկա սպասել փետրվարի 18-ին՝ տեսնելու, թե «ընտրությունը» կեղծվե՞ց, թե՝ ոչ: Ի սկզբանե կեղծված է:

Նախորդ հոդվածը‘Փարիզն ու Մոսկվան առաջարկում են միջազգայնորեն նշել Առաջին աշխարհամարտի 100-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘«Չեբուրաշկա-2» կամ «Կրակոտ Սերժը» (Տեսանյութ)’