‘Ռաֆայել Թեյմուրազյան. Հենց դրա համար էլ պիտի նման տուգադում «օրենք» ընդունենք’

1250

Ռաֆայել Թեյմուրազյանը Facebook-ում գրում է.

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Ըստ այդմ, հայրենի ոստիկանությունն առաջարկում է (պինդ բռնվեք) նվազագույն աշխատվարձի 50-ապատիկից մինչև 350-ապատիկի չափով տուգանել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչություն» անողներին:
Բայց ավելի մազալուն ոչ թե «ոչ ավանդական սեռական հարաբերության քարոզ» արտահայտությունն է (տեսնեք՝ քանի՞ մենթ է «քարոզի» արդյունքում գեյ դարձել), այլ՝ օրենսգրքում նման քլունգ լրացում անելու «հիմնավորումը»:
«Նորանկախ ՀՀ-ի համար առավել քան արդիական է հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը, քանի որ հենց ավանդական բարոյական արժեքների վրա հիմնված ընտանիքն է հանդիսանում մեր ազգապահպանության հենասյունը»,- «հիմնավորում է» ոստիկանությունը՝ նաև ձեռի հետ անարգանքի սյունին գամելով հայ ընտանիքը կործանող, արատավոր երևույթների առանցք «եվրոպական արժեքները»:
«Ինտեգրվելով եվրոպական արժեքներին,- բացատրում է ոստիկանությունը,- մենք… ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ: Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից` առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության և այլ հարցերում»:
Բայց սա դեռ ամենը չէ: Ըստ մեր ոստիկանության, «այս երևույթն» առավել վտանգավոր է դառնում, երբ այն «քարոզում են» (wtf?), ինչի արդյունքում, տադադադա՜մ… այն սկսում է դիտարկվել բնական երևույթ: 
Սա էլ դեռ ամենը չէ: Ուրեմն՝ էդ կեղտոտ եվրոպացիները թող իմանան, որ չեն կարող մեր վզին փաթաթել իրենց այլասերվածությունն ու «գեյության քարոզը» (բհահահա), որովհետև մենք ունենք հզոր և աչալուրջ ոստիկանությունը, որն ի լուր փչացած աշխարհի հայտարարում է, որ «գեյության քարոզը» չի կարող խրախուսվել մի պետության կողմից, որը «դարեր ի վեր գոյատևել է ավանդական արժեքների շնորհիվ»: Կերա՞ք: Այ հենց դրա համար էլ պիտի նման տուգադում «օրենք» ընդունենք:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կոլաժ. Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է. նա անհամբեր սպասում է մարզումների մեկնարկին’