‘Ռաֆայել Թեյմուրազյան. Հոկտեմբերի 10-ը գործելու հնարավորություն է ‘

2373

Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2008-ի Մարտի 1-ից հետո Հայաստանից հեռացել է տարեկան միջինը մոտ 50 հազար մարդ, այսինքն՝ ՀՀ բնակչության 1.7%-ը (տարեկան), այսինքն՝ երկու Արցախ, այսինքն՝ ավելի շատ, քան Հիրոսիմայի ու Նագասակիի վրա գցված ատոմային ռումբերի զոհերի թիվը միասին վերցրած…:
Բայց այս հանգամանքը կարծես՝ այնքան էլ խորապես չի գիտակցվում: 6 տարում պետությունը կորցրել է (պաշտոնապես) սեփական բնակչության 10%-ին:

Աշխարհի ոչ մի երկիր այս տեմպերով չի դատարկվում: Նույնիսկ համաճարակների ու աղքատության չեմպիոն համարվող Սոմալիում, քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում ու պատերազմներից չազատվող Իրաքում նման բան ուղղակի չկա:
Ու ոչ մեկն իրեն հաշիվ չի տալիս:

«Քաղաքական գործիչների» ջախջախիչ մասը պարտավորված չի զգում լուծում առաջարկել, բայց պարտավորված է զգում լուծում առաջարկողին հայհոյել:
Ոմանք չեն էլ նկատում, որ էս նեղ մաջալին և՛ Սերժի խմբավորումը, և՛ իրենք նույն թիրախն ունեն ու դա… ինչ-որ բան առաջարկողն է, լուծում որոնողը, կապված ձեռուոտով կռիվ տվողը:
Բայց հազարամյակներ շարունակ դեպքերը տեղի են ունենում ոչ թե այն բանի արդյունքում, թե ով ինչ ասեց, այլ, թե ով՝ ինչ արեց:

Հոկտեմբերի 10-ը գործելու հնարավորություն է:

Պիտի փորձել օգտագործել այդ հնարավորությունը:

Անգործությունը նշանակում է սեփական գլխին նետված ևս մի քանի ատոմային ռումբ: 

Նախորդ հոդվածը‘Ժերար Դեպարդիեի ցնցող խոստովանությունը’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնը ներգաղթյալների համար ամենահրապուրիչ քաղաքն է’