Ռաֆայել Մարկեսը գլխավորեց «Բարսելոնայի» երկրորդ թիմը

258

«Բարսելոնայի» նախկին խաղացող, մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը գլխավորեց կատալոնական ակումբի երկրորդ թիմը՝ «Բարսելոնա Բ»-ն, որը նոր մրցաշրջանից կկոչվի «Բարսելոնա Աթլետիկ»։ Ռաֆայել Մարկեսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

2018 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռաֆայել Մարկեսը երկրորդ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Սերժի Բարժուանին, որը կշարունակի աշխատանքը «Բարսելոնայի» համակարգում։

43-ամյա Ռաֆայել Մարկեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2010 թվականներին եւ լավ հարաբերություններ ունի նախկին թիմակից, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Նախորդ հոդվածըՕլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մեսիի հետ