‘ Ռաֆայել Մարկես. Ես տուգանային հրապարակում Ռոբենի հանդեպ խաղի կանոնները չեմ խախտել (լուսանկարներ, շարժանկար)’

1128

Մեքսիկայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Մարկեսը հայտարարել է, որ  Նիդեռլանդների հետ  1/8 եզրափակչի հանդիպման մրցավարը սխալվել է՝ նշանակելով 11 մետրանոց հարված:

«11 մետրանոց հարված այնտեղ չկար, քանի որ Արյեն Ռոբենի հետ պայքարում ես նրան ընդհանրապես չեմ դիպել: Իմ ոտքը դիպավ խոտածածկին, այլ ոչ թե իրեն: Հենց ինքը կպավ  ինձ, իսկ մրցավարը մտածեց, որ ես խախտել եմ խաղի կանոնները և նշանակեց 11 մետրանոց հարված: Բանն այն է, որ Ռոբենը տասը նմանատիպ  դեպքերից հինգում ընկնում է: Դժբախտաբար, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  Marca-ն: 

 

Նախորդ հոդվածը‘«We Are Happy» Ղարաբաղից. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Կռիլով. ԼՂ հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի խաղաղապահներ մտցնելու մասին խոսակցություններն անլուրջ են, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է’