‘Ռաֆայել Մարկես. «Ուզում եմ խաղալ Բալոտելիի դեմ»’

834

«Վերոնայի» նորեկ Ռաֆայել Մարկեսը մեկնաբանել է իր վերադարձը եվրոպական ակումբ:
«Ես ուզում եմ խաղալ Բալոտելիի դեմ: Նա առանձնահատուկ ունակություններով ֆուտբոլիստ է, որի դեմ ինձ դեռ բախտ չի վիճակվել գործելու: Ես այստեղ չեմ եկել, որպեսզի հանգստանամ, այլ, ընդհակառակը, պետք է նոր ձեռքբերումների հասնեմ: Չգիտեմ, կնվաճենք մենք սկուդետոն, թե ոչ, բայց միշտ ձգտելու ենք առավելագույն արդյունքի:

Առաջին նպատակը լավ տեղ զբաղեցնելն է, բայց ես՝ ինքս,անհատապես ուզում եմ որքան հնարավոր է շատ հաղթանակներ ունենալ: Ես ունեմ հաղթողի մենթալիտետ, այդ պատճառով աշխատում եմ, որպեսզի հասնեմ իմ նպատակներին», — իտալական լրատվամիջոցներին ասել է Մարկեսը:

Նախորդ հոդվածը‘«Լավ կլիներ, որ ամեն մեկը իր տեղում լիներ եւ կատարեր իր պարտականությունները». Հովհաննես Գալստյան’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Հաց՝ թշնամու համար ‘