‘Ռաֆայել Նադալը կիսաեզրափակչում հաղթեց Կարեն Խաչանովին’

1009

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Տորոնտոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում:

Կիսաեզրափակչում Խաչանովը պարտություն կրեց իսպանացի Ռաֆայել Նադալից՝ 7:6, 6:4 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 50 րոպե:

Եզրափակչում Նադալը կմրցի հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ, ով կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Կևին Անդերսոնին:

Նախորդ հոդվածը‘Grand Chess Tour, St. Louis. Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն խոշոր գումար է առաջարկել «Բարսելոնա»-ի խաղացողի տրանսֆերի դիմաց’