‘
Ռաֆայել Նադալը մտադիր է թենիսի Օլիմպիական մրցաշարում հանդես գալ մենախաղում, զուգախաղում եւ խառը զուգախաղում: Իսպանացին հայտնել է, որ արդեն Ռիոյում է ու մարզվում է Դավիթ Ֆերերի հետ:
Դաստակի վնասվածքը, որը մայիսին Նադալին ստիպեց հանվել «Ռոլան Գարոսից», թենիսիստին գրեթե չի անհանգստացնում:
Ավելի վաղ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթողը հայտարարել էր, որ Ռիոյում հանդես կգա միայն զուգախաղում:
‘