‘
Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վաարտը, ով երեք մրցաշրջան խաղացել է Լոնդոնի «Տոտենհեմում», կասկածում է, որ իր նախկին խաղընկեր Գարեթ Բեյլը կարող է արդարացնել իր տրանսֆերային բարձր արժեքը: «Ես խաղացել եմ նրա հետ, նա բավականին արագ էր աճում, բայց միևնույն է չեմ կարծում, որ նրա իրական արժեքը 101 մլն €-է: Կարծում եմ նրա համար Անգլիայում մնալը ավելի ճիշտ կլիներ: Իսպանիայում ճնշումը շատ ավելի բարձր է»,- նշել է հոլանդացին, ավելացնելով, որ «Մեսսին և Ռոնալդուն գերազանցում են վալիացուն»:
‘