‘Ռաֆայել Վարանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է’

638

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 19-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերային արժեքը միանգամից աճել է 5 միլիոն եվրոյով եւ այժմ ֆուտբոլիստի գինը կազմում է 20 միլիոն եվրո: Ամենայն հավանականությամբ, Վարանի տրանսֆերային արժեքը աճեց Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնային» խփած երկու գոլերի շնորհիվ:

Նշենք, որ Վարանը անցած տարի «Ռեալ» էր տեղափոխվել ֆրանսիական «Լանսից» 10 միլիոն եվրոյի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Աղետի գոտում Սերժ Սարգսյանի «մատուցած ապահով» նորակառույցները փլուզվում են (Տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Երիտասարդական» մետրոյին հարակից գետնանցումի գրավաճառներին «քշում են» (տեսանյութ)’