‘
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան ամենայն հավանականությամբ կհեռանա կատալոնական ակումբից: Այս մասին հաղորդում է Super Deporte-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին կարծում է, որ հնարավորություն չունի ներկայիս թիմում հիմնական կազմի խաղացող դառնալ և այդ պատճառով որոշել է հեռանալ:
Հարկ է նշել, որ Էրնեստո Վալվերդեի գլխավորած թիմում Ալկանտարան շատ քիչ խաղային ժամանակ է ստանում:
‘