‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան այս ամռանը կարող է փոխել ակումբը:
ESPN-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր ներկայիս կարգավիճակից և չի ցանկանում հաջորդ մրցաշրջանի մեծ մասն անցկացնել պահեստայինների նստարանին: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը: 24-ամյա բրազիլացուն դուր է եկել Արսեն Վենգերի հետ աշխատելու տարբերակը:
Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 30 մլն եվրո: Նախկինում նշվում էր, որ Ռաֆինյայի տրանսֆերը կարող է դառնալ «զինագործներ»-ի պաշտպան Էկտոր Բելյերինի «Բարսելոնա» տեղափոխության մի մասը:
‘