‘
Աշխարհահռչակ Dolce & Gabbana նորաձևության տունը ներկայացրել է 2013թ-ի իր նոր հավաքածուն, որի առանցքային թեման Ռաֆֆիա բույսից պատրաստված շորերն ու աքսեսուրարներն են:
Հանրահայտ մոդելավորողները երբեք չեն դադարում իրենց երկրպագուիներին զարմացնել Ռաֆֆիա բույսի հետ կատարվող նորանոր ու աներևակայելի փորձարկումներով: Այն կարելի է տեսնել ականջօղերի, ապարանջանների, պայուսակների և նույնիսկ բարդ կառուցվածք ունեցող զգեստների վրա:
Նշենք, որ Ռաֆֆիան աֆրիկյան երկրներում աճող ծառատեսակ է, որի չորացած տերեւներից պատրաստում են ամառային գլխարկներ, պայուսակներ, թեթեւ կոշիկներ եւ այլն:
‘