ՌԴԿԿ-ն հերքել է Կադիրովի վերաբերյալ Զյուգանովի՝ Պուտինին ուղղված նամակի մասին լուրը

162
October 12, 2021. - Russia, Moscow. - The first meeting of the Russian State Duma of the 8th convocation. In picture: Gennady Zyuganov. Photo: Russian State Duma Press Service/duma.gov.ru

ՌԴԿԿ-ն հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, թե կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, իբր, նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին չնշանակել պաշտպանության նախարար։ Կուսակցությունը հայտնել է, որ կոմունիստները կդիմեն ՌԴ ՔԿ՝ «սադրիչներին պատասխանատվության ենթարկելու» համար։

«Հրապարակումը կեղծ տեքստ ունի, որը ներկայացվում է իբրև ՌԴԿԿ ԿԿ նախագահ Զյուգանովի դիմումը ՌԴ նախագահ Պուտինին և ուղղված է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ։ Կուսակցության կենտրոնական կոմիտեի մամուլի ծառայությունը հերքում է «Новые Известия»-ում հրապարակված  այդ լուրը»,- նշվում է կուսակցության ԿԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԶԼՄ-ների հրապարակումներում ներկայացվում է Զյուգանովի ստորագրության կեղծ պատկերը, տեքստը պատրաստելու համար օգտագործվել է կուսակցության կեղծ ձևաթուղթ, իսկ այն էլեկտրոնային հասցեն, որտեղից լրատվամիջոցներն ստացել են Զյուգանովի կեղծ դիմումը, «ոչ մի կապ չունի ոչ Կենտրոնական կոմիտեի մամուլի ծառայության, ոչ էլ կուսակցության այլ ստորաբաժանումների հետ»։

Այս պահին «Новые Известия»-ի կայքում այդ հրապարակումն անհասանելի է, նշվում է՝ «էջը չի հայտնաբերվել»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄ-16 ԱԱ․ Էմին Օհանյանը տարավ 7-րդ հաղթանակը. նա առաջին տեղում է
Հաջորդ հոդվածըՀԱՊԿ-ը մտադիր չէ խաղաղապահներ ուղարկել Հայաստան