‘ՌԴԿԿ-ում պատմել են Զյուգանովի վրա Ստրասբուրգում հարձակում գործելու փորձի մասին’

938

ՌԴԿԿ ԿԿ առաջին փախնախագահ Իվան Մելնիկովը պատմել է Ստրասբուրգում կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի վրա անհաջող հարձակման մասին: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26-ի առավոտյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ, հաղորդել է «Интерфакс»-ը:

«Միջին տարիքի երկու տղամարդ փորձեցին հրմշտել մեզ, նրանք ռուսախոս էին, խոսքում նշեցին «Ուկրաինա» բառը: Բայց ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ: Հենց որ նրանց ուղղությամբ շարժում եղավ, նրանք անմիջապես չքվեցին»,- նշել է Մելնիկովը:

Իր հերթին՝ Գենադի Զյուգանովը հայտարարել է, թե չի համարում, որ անվտանգության միջոցառումները բավարար են: «Ես զարմանում եմ, որ նույնիսկ Փարիզի ահաբեկչություններից հետո անվտանգության համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել»,- ասել է ՌԴԿԿ առաջնորդը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան կարող է դիմել Հաագայի դատարան’
Հաջորդ հոդվածը‘Կուադրադոն համաձայնության է եկել «Չելսի»-ի հետ’