ՌԴ․ Առերես ուսանողները արտերկիր մեկնելիս պետք է բուհի տեղեկանք ներկայացնեն

301

Պետական բուհի առերես ուսուցում անցնող ուսանողը, որը պահեստազորում ներգրավված չէ, արտասահման մեկնելիս պետք է համալսարանից տեղեկանք ներկայացնի։ Իսկ եթե ուսանողը պահեստում է գտնվում, ապա լրացուցիչ անհրաժեշտ է թույլտվություն ստանալ զինկոմիսարիատից, պարզաբանել են 122 թեժ գծից։

«Պետական արտոնագիր ունեցող բուհերում առերես ուսուցում անցնող ուսանողները, որոնք պահեստում չեն, մասնակի մոբիլիզացիայի ենթակա չեն։ Ուստի ավելի լավ է տեղեկանք վերցնել դեկանատներից, որ դուք առերես ուսանող եք և սովորում եք առերես բաժնում»,- թեժ գծից այսպես են պատասխանել այն հարցին, թե ինչ է ուսանողին անհրաժեշտ արտասահման մեկնելիս։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ն պահանջում է պարզել խողովակաշարերի վրա գրոհի հանգամանքները
Հաջորդ հոդվածըՏեր-Պետրոսյանի առաջարկածը կոնսենսուսային լուծումներ ու պատասխանատվություն է ենթադրում