ՌԴ․ Մինչև 16 տարեկան երեք երեխա ունեցող հայրերը մասնակի զորահավաքից տարկետում կստանան

481

Խնամքի տակ մինչև 16 տարեկան երեք և ավելի երեխա ունեցող հայրերին զորահավաքից տարկետում կտրվի։

Տարկետման հավակնող քաղաքացիների թվի ընդլայնման մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ  նախագահին առընթեր երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան՝ հղում անելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան հրամանագրին։

Նրա խոսքով՝ այդ քայլը պատասխանն է ռուսաստանցիների հազարավոր դիմումների՝ ընդարձակել այն քաղաքացիների կատեգորիաների ցանկը, որոնց վրա կտարածվի զորահավաքից տարկետում ստանալու իրավունքը։

Լվովա-Բելովան նաև հավաստիացրել է, որ այդ ցուցակն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲաստռիկինը հանձնարարել է հետաքննել լեհ վարձկանների հանցագործությունները
Հաջորդ հոդվածըԲայդենը Ուկրաինայի հարցով ավելի քան 225 ժամ խորհրդակցել է ուրիշ առաջնորդների հետ