ՌԴ․ Wall Street Journal-ի լրագրողը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով

415

Եկատերինբուրգում Ռուսաստանի ԱԴԾ-ն լրտեսության կասկածանքով ձերբակալել է The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին։

Այդ մասին տեղեկացրել է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։

«Պարզվել է, որ Էվան Գերշկովիչը, գործելով ամերիկյան կողմի առաջադրանքով, պետական գաղտնիք պարունակող տվյալներ է հավաքել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի վերաբերյալ։ Գաղտնի տեղեկություններ ստանալու փորձ կատարելիս արտասահմանցի լրագրողը ձերբակալվել է Եկատերինբուրգում»,- նշված է ԱԴԾ հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ՌԴ ՔՕ 276 հոդվածով ՝ «Լրտեսություն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. թիրախում քաղաքացիական անձինք են
Հաջորդ հոդվածըՊերու․ Դատարանը հրաժարվել է կալանել նախկին նախագահ Կաստիլյոյի կնոջը