ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ը ահաբեկչի ոչնչացման ապացույցներ չի ներկայացրել

163

Մոսկվան առայժմ չի հաստատում Վաշինգտոնի հայտարարությունները՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրիի ոչնչացման վերաբերյալ, մինչև հիմա ապացույցներ չեն ներկայացվել, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Չենք կարող հաստատել ամերիկյան հայտարարությունների արժանահավատությունը Քաբուլում հուլիսի 31-ին անօդաչուի հարվածի հետևանքով «Ալ Քաիդայի» պարագլուխ ազ Զավահարիի ոչնչացման վերաբերյալ։ Վաշինգտոնը հանրությանը ոչ մի ապացույց չի ներկայացրել սույն ահաբեկչի ոչնչացման վերաբերյալ»,- ասել է Նեչաևը ճեպազրույցում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըRolling Stone. Թրամփը վախենում է գաղտնալսումներից
Հաջորդ հոդվածըԶախարովան Բրիտանիային կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության կանչել Թայվանի հարցով