Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնն այնքան խելամիտ կլինի, որ ներկա իրավիճակը չի հասցնի ՌԴ-ի և ԱՄՆ-ի ուղիղ բախման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարիչևը։
Մնում է միայն հույս տածել, որ Վաշինգտոնում ականջ կդնեն բանականության ձայնին և բանը չեն հասցնի ուղիղ բախման Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Հակառակ դեպքում դիվանագիտական հարաբերությունների խզումը կարող է իրականություն դառնալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է դիվանագետը։
Դարիչևը շեշտել է, որ հենց ԱՄՆ-ն է գործի դրել երկկողմ հարաբերությունների քայքայման թափանիվը։
«Ընտրություն կատարելով հանուն Մոսկվայի մեկուսացման՝ Վաշինգտոնն այժմ փորձում է սլաքները տեղափոխել, կարծես գործող վարչակազմը չի, որ այդ հարաբերությունները հասցրել է անդարձ կետի։ Մենք մտադիր չեն խզելու դրանք, բայց մեզ ընտրության տեղ չթողնող տարրական սադրանքներ չենք հանդուրժի»,- հավելել է Դարիչևը։
Փոխանցում է tass.ru-ն։
