Ի պատասխան ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների շարունակման՝ Մոսկվան և Մինսկն ամրացնում են իրենց անվտանգությունը, ընդ որում՝ չխախտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Коммерсант»-ում հրապարակված մեկնաբանություններում։
Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուսաստանյան կողմը կշարունակի անձնակազմեր նախապատրաստել Բելառուսի ՌՕՈՒ օդանավերի համար, որոնք արդեն վերակազմավորվել են միջուկային մարտագլխիկներով ավիացիոն ռազմամթերք կրելու համար։
«Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպման ընթացքում հայտարարված՝ Միութենական պետության անվտանգության ապահովման միջոցները հարկադրված արձագանք են ՆԱՏՕ-ի՝ այսպես կոչված համատեղ միջուկային առաքելությունների նպատակաուղղված բազմամյա պրակտիկային»,- պարզաբանել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի և Բելառուսի պատասխան միջոցառումները համապատասխանում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։
Փոխանցում է tass.ru-ն։