ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն սպասում է ԵՄ արձագանքին

276

Մոսկվան սպասում է Եվրամիության արձագանքին Լեհաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու խոսքին, որը նախորդ օրը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «Հյուսիսայի հոսք» գազատարի երկու ճյուղերում տեղի ունեցած վթարի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սիկորսկին ուրախացել է գազատարի վնասվելու առթիվ և սոցցանցում գրել է՝ «Շնորհակալություն, ԱՄՆ»՝ չնշելով, թե ինչ նկատի ունի։ Դրան ի պատասխան՝ Զախարովան հարց է տվել, թե արդյո՞ք տվյալ գրառումը ահաբեկչական գործողության մասին պաշտոնական հայտարարություն է։

«Եթե Սիկորսկու խոսքն անարձագանք թողնի Եվրամիությունը, առանց եվրաինստիտուտների և եվրաբյուրոկրատիայի արձագանքի, ապա արդեն հարկ կլինի խոսել ոչ թե մեր, այլ այն մարդկանց նկատմամբ ատելության մասին,  որոնք նրանց ընտրում են Եվրոպայում։ Դա չի կարող անարձագանք մնալ»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՓաստաբան․ Այդ տարածքներում ահաբեկություն կլինի
Հաջորդ հոդվածըԿառլսենն ընդդեմ ամերիկացի գրոսմայստերի