‘ՌԴ ԱԳՆ. Մի շարք խոշոր երկրներ ցանկություն ունեն միանալու BRICS-ին’

942

Աշխարհի մի ամբողջ շարք խոշոր երկրներ հետաքրքրություն են դրսևորում՝ միանալու BRICS խմբին, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, «Քսանյակի խմբի» և BRICS խմբի համակարգող Վադիմ Լուկովը:

Դիվանագետը հիշեցրել է, որ BRICS խումբը հիմնվում է չորս հիմնական ռազմավարական շահերի վրա՝ ՄԱԿ-ի դերի ամրապնդում և միջազգային իրավունքի առաջնայնություն, համաշխարհային տնտեսության մեջ անկախ քաղաքականություն, փոխլրացնող տնտեսություններ և BRICS խմբի երկրների ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ սոցիալ-քաղաքական խնդիրների արագ լուծում:

«Ընդհանուր առմամբ՝ այդ շահերը մշտական են և շաղկապում են մեր միասնությունը: Պատահական չէ, որ ավելի ու ավելի նոր պետություններ են ձգտում մտնել այս խումբ: Հասկանալի պատճառներով՝ ես չեն կարող դա հայտարարել, բայց հավատացեք խոսքիս՝ այդ ցուցակում մի ամբողջ շարք խոշոր պետություններ են և զարգացող երկրներ»,- ասել է Լուկովը «BRICS. համագործակցության և զարգացման հեռանկարներ» թեմայով «բաց  ամբիոնի» ընթացքում:

BRICS-ը (Brazil, Russia, India, China, South Africa- Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արագ զարգացող հինգ երկրների խումբ է:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տղամարդն ածելիով վիրավորել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Բալասանյանը դուրս է եկել ԲՀԿ-ից’