Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ չի լսել Խերսոնում հանրաքվե նախապատրաստելու մասին, հայտնել է РИА Новости-ն։
Ավելի վաղ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել է Խերսոնում ռուսաստանամետ հանրաքվե անցկացնելու պլանների մասին։ Նույնպիսի հայտարարություն է արել նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Այս լուրի պաշտոնական հաստատումը չկա։
Մարտի կեսերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Խերսոնը ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Փոխանցում է lenta.ru-ն։