Ռուսաստանն անցած մեկ տարում համոզվեց, որ Եվրոպայի խորհրդից (ԵԽ) դուրս գալը ճիշտ որոշում էր, նա այլևս չի վերադառնա այդ կազմակերպություն։
Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը։
«Անցած տարվա ընթացքում մենք միայն համոզվել ենք, որ մեր ընտրությունը ճիշտ էր։ Մեր «բաժանությունը» Ստրասբուրգից քմահաճույք չէ, այլ խելամիտ որոշում, որը հասունացել է տարիների ընթացքում։ Ներկայիս Եվրոպայի խորհուրդը բոլորովին այն կազմակերպությունը չէ, որին մենք միացել էինք 1996 թ․,- նշել է դիվանագետը։- Երկակի ստանդարտները, երեսպաշտությունը և ռուսատյացությունը դարձել են նրա բնորոշ առանձնահատկությունները։ Հասկանալի է, որ մենք Եվրոպայի խորհրդի հետ ճանապարհ չունենք անցնելու»։
Կոբրինեցը նշել է, որ միավորող սկզբունքները և դեմոկրատական գաղափարները, որոնք հռչակվել են ԵԽ կանոնադրության մեջ, «զոհաբերվել են դաշնային շահերին»։ Ըստ նրա՝ Արևմուտքը կազմակերպությունը վերածել է իր գաղափարախոսական կցորդի և օգտագործում է «կասկածելի առաջադիմական արժեքներ պարտադրելու և Ռուսաստանի վրա անթաքույց ճնշումներ գործադրելու համար» ։
Փոխանցում է tass.ru-ն։