Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու Զելենսկու որոշումը սխալ է և դատապարտելի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
«Կարծում եմ՝ միանգամայն սխալ, դատապարտելի դիրքորոշում է, որովհետև մենք ասում էինք, որ պատրաստ ենք խոսել։ Բանակցություններ կային, վերջին ռաունդը Ստամբուլում էր։ Դրանք դադարեցվել էին ուկրաինական կողմի մեղքով»,- ասել է Վերշինինը։
Փոխանցում է ria.ru-ն։